Պաշտոնական տվյալներով կորոնավիրուսից Վրաստանում բուժվել է ութ մարդ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության հատուկ կայքում:
Վրաստանում կա կորոնավիրուսի 54 հաստատված դեպք, այդ թվում, արդեն բուժվել է ութ մարդ:
Կարանտինում գտնվում է 3320 մարդ, իսկ ստացիոնար դիտարկման տակ է 235 մարդ: