Պարեկային ոստիկանությունը կորոնավիրուսի դեմ գործող կանոնակարգերի և հանձնարարականների կատարման նպատակով շարունակում է ակտիվ մոնիտորինգը
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները, «կովիդ 19»-ի տարածման դեմ ուղղված կանոնակարգերի և հանձնարարականների կատարման նպատակով, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշումների համաձայն, հասարակական վայրերում շարունակում են ակտիվ մոնիտորինգը:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, պարեկ-տեսուչները կենտրոնացված են Թբիլիսիի բոլոր մետրոկայաններում և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, կոչ են անում քաղաքացիներին հետևել անվտանգության միջոցներին:
«Բացի այդ, իրավապահները ինտենսիվորեն հսկում են գյուղատնտեսական շուկաները մայրաքաղաքում և Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում:
ՆԳ նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավարությունը, ճիշտ կրել շնչադիմակը և ենթարկվել ոստիկանության ցուցումներին, հակառակ դեպքում նրանց դեմ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ»,- ասել են ՆԳ նախարարությունում: