Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ խստացված սահմանափակումների հունվարի 16-ից հետո երկարաձգումը այս փուլում չի քննարկվում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, հունվարի 16-ից հետո սահմանափակումները երկարացնելու հարցը այս փուլում չի քննարկվում:
Իմնաձեի խոսքով, իրենք դիտելու են, թե ինչպես է Ամանորի նախաշեմին ավելացված շարժունակությունը ազդելու համավարակաբանական իրավիճակի վրա:
«Սահմանափակումների երկարացումը այս փուլում իրականում չի դիտարկվում: Առայժմ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, մենք հետևում ենք իրավիճակին, թե ինչ արդյունքներ կունենանք հունվարի 10-12-ին», – հայտարարել է Պաատա Իմնաձեն:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի նոյեմբերի 26-ին կայացրած որոշման համաձայն, երկրում խստացված հիմնական սահմանափակումները ուժի մեջ են մինչև հունվարի 16-ը: