«Օրենքով գողերին» սահմանը հատելիս կձերբակալեն միայն այն դեպքում, եթե Վրաստանում գործած նրանց հանցանքի մասին տեղեկություն լինի
«Օրենքով գողերին» սահմանը հատելիս կձերբակալեն միայն այն դեպքում, եթե Վրաստանում գործած նրանց հանցանքի մասին տեղեկություն լինի

Ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված օրինագծի գործարկման դեպքում, այսպես կոչված «օրենքով գողերին» Վրաստանի սահմանը հատելիս կձերբակալեն միայն այն դեպքում, եթե իրավապահները Վրաստանում գործած նրանց հանցանքի մասին տեղեկություն կունենան,- այ մասին Առաջին ալիքին հայտնել ՆԳ նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նոր նախագծի գործարկումից հետո մեղադրական դատավճռի վիճակագրությունը կավելանա:

Ինչպես հայտնի է, այսպես կոչված օրենքով գողերին Վրաստանի սահմանը հատելուն պես ձերբակալում էին օրենքով գող լինելու մեղադրանքով:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենսդրական փաթեթ, որի համաձայն այսպես կոչված գողական աշխարհի նկատմամբ ընդլայնվում է պատժվող անձանց շրջանակը:

Տեղեկությունն այս մասին տարածում է ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, փոփոխությունները կտարածվեն նաև «գողական աշխարհի» անդամ լինելու համար, որը նկատի ունի ազատազրկում 7-10 տարի ժամկետով՝ նախկին 5-8 տարվա փոխարեն: