Օկուպանտների կողմից Խուրվալեթի գյուղի մոտ անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն սահմանել են երկու ամսվա նախնական կալանք
Օկուպանտների կողմից Խուրվալեթի գյուղի մոտ անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն սահմանել են երկու ամսվա նախնական կալանք

Ռուսաստանի օկուպացման ուժերի ներկայացուցիչների կողմից Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղի մերձակա տարածքում անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն սահմանել են երկու ամսվա նախնական կալանք:

Պետական անվտանգության ծառայությունում հայտարարում են, որ Մայա Օթինաշվիլուն ազատ արձակելու համար պետական անվտանգության ծառայության կողմից գործարկվել է թեժ գիծ և տեղեկացված է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը:

«Պետական անվտանգության ծառայությունը կիրառում է բոլոր միջոցները՝ Վրաստանի քաղաքացուն սեղմ ժամկետներում ազատ արձակելու համար»,- հայտարարում են ՊԱԾ-ում: