Մայա Օթինաշվիլուն ազատ արձակելու համար պետք է անել ամեն բան
«Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հայտարարում է, որ ռուս զինվորականների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլուն ազատ արձակելու համար պետք է անել ամեն բան:
Նրա խոսքով, մինչ այժմ անջատողականների գերության մեջ է մնում Գորիի շրջանից սեփական այգուց առևանգված երեք երեխաների մայր Մայա Օթինաշվիլին:
«Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածուի հայտարարությամբ, վրացական կողմը առավելագույնս արագ պետք է ձեռնարկի միջոցներ, նրան ազատելու և մեղավորներին պատժելու համար: