Մոբիլիզացրել ենք բոլոր ռեսուրսները, որպեսզի օկուպանտների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլին շուտ վերադառնա իր ընտանիք. Մամուկա Բախտաձե

11:35, 03.10.2018

Մոբիլիզացրել ենք բոլոր ռեսուրսները, այդ թվում միջազգային համադաշնության, որպեսզի մեր քաղաքացին որքան հնարավոր է շուտ վերադառնա իր ընտանիք,- այս մասին հայտարարել է Վրաստաի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ օկուպացված գոտու մոտ ռուս զինվորականների կողմից 37-ամյա Մայա Օթինաշվիլու ձերբակալության հարցը մեկնաբանելիս:

Նրա խոսքով, օկուպացման ռեժիմը շարունակում է ակտիվ քաղաքականությունը և մարդու իրավունքների ոտնահարումը:

«Մեր գործընկերների հետ միասին, այս դեպքում ցանկանում եմ ընդգծել, փորձում ենք ունենալ մեխանիզմներ և այդ մեխանիզմները հաճախ բավականին արդյունավետ են, որպեսզի կանխարգելենք նման դեպքերը: Շուրջօրյա ռեժիմում աշխատում է Քեթի Ցիխելաշվիլու ապարատը, ինչպես նաև համապատասխան մարմինները և որ ամենակարևորն է, Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը առաջիկ ժամերին, հույս եմ հայտնում, մեր քաղաքացին կվերադառնա իր ընտանիքին: Մենք մոբիլիզացրել ենք բոլոր ռեսուրսները, այդ թվում միջազգային համադաշնության, որպեսզի մեր քաղաքացին որքան հնարավոր է շուտ վերադառնա իր ընտանիք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Ռուսաստանի օկուպացման ուժերի ներկայացուցիչների կողմից Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղի մերձակայքում անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն սահմանել են երկու ամսվա կալանք:

 

Նմանատիպ