Նյու Յորքում կամավորության ցանկություն է հայտնել թոշակի գնացած բժշկական ոլորտի մոտ 40 000 ներկայացուցիչ
Նյու Յորքում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կամավորության ցանկություն է հայտնել թոշակի գնացած բժշկական ոլորտի մոտ 40 000 ներկայացուցիչ:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հայտարարությամբ, սա իրոք տպավորիչ թիվ է: Ամեն օր առողջապահության հաստատություններ է դիմում շուրջ 12 000 կամավոր:
Նյու Յորքում կորոնավիրուսով վարակված 37 258 մարդ, մահացել է 280 անձ: