Նյու Յորքի նահանգում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 777 մարդ
Նյու Յորքի նահանգում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 777 մարդ: Այս մասին հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն:
Հատկանշական է, որ նախօրեին Նյու Յորոքում կորոնավիրուսից զոհվել էր 799 մարդ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս նահանգում զոհվել է 7 844 մարդ:
Ինչպես նշել է նահանգապետը, ճիշտ է, նահանգն ամեն օր կորցնում է բազմաթիվ կյանքներ, սակայն զգուշավոր լավատեսություն է հայտնում այն առնչությամբ, որ վարակի տարածման տեմպը կնվազի:
Նահանգապետի խոսքով, համավարակի մեկնարկից հետո առաջին անգամ ինտենսիվ բաժանմունքի պացիենտների թիվը նվազել է: