Նյու Յորքի նահանգապետ. Կորոնավիրուսի վարակակիրների թիվը յուրաքանչյուր երրորդ օրը կրկնապատկվում է
Նյու Յորքի նահանգապետի հայտարարությամբ, կորոնավիրուսի վարակակիրների թիվը յուրաքանչյուր երրորդ օրը կրկնապատկվում է:
Էնդրյու Կուոմոն նշել է, որ չնայած համապատասխան միջոցներ ձեռնարկելուն, վարակակիրների թիվը ավելի ու ավելի է աճում: Այստեղից ելնելով, նահանգապետը ենթադրում է, որ վարակի գագաթնակետը հնարավոր է, գա 14 օրից: Նման դեպքում, ինտենսիվ վերահսկողության կարիք ունեցող պացիենտների թիվը հնարավոր է հասնի 40 հազարի:
Այս պահի դրությամբ, միայն Նյու Յորք քաղաքում արձանագրված է կորոնավիրուսի 13 հազար դեպք: Զոհվել է 125 մարդ: