Նորվեգիայում այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Նորվեգիայում այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Նորվեգիայում այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի Trident Juncture 18 ռազմական վարժանքները, որը Խորհրդային Միության փլուզումից հետո լինելու է ամենամասշտաբայինը:

Զորավարժությունն անցկացվելու է երկու փուլով, հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 7-ը և նոյեմբերի 14-ից նոյեմբերի 23-ը: Դրան ներգրավված է լինելու ռեկորդային քանակությամբ, մոտ 40 հազար զինծառայող, այդ թվում Վրաստանից: Ինչպես նաև 130 ինքնաթիռ, 70 նավ և մոտ 10 հազար ռազմական տեխնիկա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոթենբերգի մեկնաբանմամբ, Եվրոպայում աճող վտանգների ֆոնին, սա լինելու է ՆԱՏՕ-ի հմտությունների, միասնության և կայունության դրսևորում:

Ուսումնավարժանքը հիմնականում անցկացվելու է Նորվեգիայի տարածքում: