Նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով մի տղամարդու այսօր մտցրել են Լագոդեխիի այսպես կոչված տենդի կենտրոն
Նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով մի տղամարդու այսօր մտցրել են Լագոդեխիի այսպես կոչված տենդի կենտրոն: Նա ունի բարձր ջերմություն:
Ինչպես պարզվում է, հիվանդը Ռուսթավիում վարակված երիտասարդի հայրն է: Ընտանիքը ծագումով Լագոդեխից է: Նրան տենդի կենտրոն են տեղափոխել հայրական Քվեմո Գուրգենիանի գյուղից:
Լագոդեխիի հանրային առողջության կենտրոնի ղեկավար Նունու Նոզաձեն ասում է, որ երիտասարդը, ով վարակվել էր Ռուսթավիում, մարտի վերջին գտնվում էր Լագոդեխիի մունիցիպալիտետի, Քվեմո Գուրգենիանի գյուղում: Բացի այդ, երիտասարդը ունի 90 տարեկան պապ, ով տառապում է տարբեր հիվանդություններով:
Ըստ Նունու Նոզաձեի, այս պահին Քվեմո Գուրգենիանիի գյուղում բացահայտվել է COVID 19-ով վարակված երիտասարդի մոտ 15 շփում, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Տենդի կենտրոնից տղամարդու նմուշները արդեն ուղարկվել են Լուգարի անվան լաբորատորիա: Պատասխանը հայտնի կդառնա վաղը:
Նշենք, որ այսօր Կախեթիում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածը շտապ օգնության բժիշկ է: