Նիկոլոզ Գամղրելիձեն սոցիալական ցանցում գրել է, որ վարակված է կորոնավիրուսով
Նիկոլոզ Գամղրելիձեն սոցիալական ցանցում գրել է, որ վարակված է կորոնավիրուսով

«Էվեքսի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլոզ Գամղրելիձեն հայտարարում է, որ նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Այս մասին նա գրել է իր «ֆեյսբուքի» անձնական էջում:

«Ինչպես երեկ հայտնի դարձավ, այնտեղից ելնելով, որ ես շփում եմ ունեցել իմ աշխատակցի հետ, ում մոտ չորեքշաբթի հայտնաբերվել է կորոնավիրուս, բնականաբար, ես և բոլոր մարդիկ անցանք ինքնամեկուսացման ռեժիմի: Երեկ ինձ մոտ սկսվեցին արտահայտվել վարակին բնորոշ ախտանշաններ և հետազոտություն անցա, որի արդյունքում պարզվեց, որ կորոնավիրուսով վարակված եմ: Համապատասխանաբար, տեղափոխվեցի Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և այստեղ սկսել եմ բուժումը: Չնայած նրան, որ այս տեղեկությունը գաղտնի է (ինչպես յուրաքանչյուր պացիենտի անձնական բժշկական տեղեկություն), որոշեցի այն դարձնել հանրային:

Վստահ եմ, եթե բոլորս ընկալենք մեր քաղաքացիական պատասխանատվությունը, շատ շուտ կհաղթահարենք այս մարտահրավերը»,- գրում է Նիկոլոզ Գամղրելիձեն: