Նիդերլանդներում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 25000-ը
Նիդերլանդներում, վերջին 24 ժամում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 1188 մարդու մոտ, իսկ զոհերի թիվն ավելացել է 94-ով:
Երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 25 000-ը: Նիդերլանդներում բարձր է նաև մահացության ցուցանիշը: Այստեղ արձանագրված է 2737 մահվան դեպք: