Նիդեռլանդներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 544 նոր դեպք
Վերջին 24 ժամում Նիդեռլանդներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ:
Երկրի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին մեկ օրում Նիդեռլանդների թագավորության տարածքում արձանագրվել է 2 544 նոր դեպք, մահացել է 16 մարդ:
Նիդեռլանդներում կորոնավիրուսի դեպքերի կրկնակի աճը սկսվել է սեպտեմբերին:
Արդյունքում, երկրում համավարակի ժամանակաշրջանում կորոնավիրուսով վարաքվել է ավելի քան 100 000 մարդ: