ՆԳՆ-ը բացահայտել է «կովիդ 19»-ի դեմ պայքարի նպատակով գործող կանոնակարգերի խախտման 351 փաստ
Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, օպերատիվ կերպով արձագանքում են բոլոր իրավախախտումների փաստերին»,- այս մասին հաղորդում է ՆԳ նախարարությունը:
«Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 351 փաստ:
Ոստիկանությունը տուգանել է 48 ֆիզիկական անձի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն:
Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 23:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում 249 ֆիզիկական անձ տուգանվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, շնչադիմակի կարգը խախտելու համար, իսկ 54-ը՝ շնչադիմակ կրելու կարգը երկրորդ անգամ խախտելու համար:
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սահմանված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ 40 լարի տուգանքի:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնվող տուգանքը ենթադրում է քրեական պատասխանատվություն:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին»,- նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ: