ՆԳՆ-ը արձանագրել է «կովիդ 19»-ի դեմ կարգավորումների խախտման 950 փաստ
Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, իրավախախտումների բոլոր փաստերին արձագանքում են համապատասխան կերպով,- այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ը:
Գերատեսչությունների տեղեկությամբ, իրավապահների կողմից իրականացրած մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամում երկրի ամբողջ տարածքում արձանագրվել է սահմանված սահմանափակումների շրջանակներում գործող կարգավորումների խախտման, 950 դեպք:
«Ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (10)-րդ հոդվածի խախտման համար տուգանել է 73 ֆիզիկական անձի: Տուգանված անձանց միջև են նաև այնպիսիները, ովքեր խախտել են ժամը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժման սահմանափակման կարգը:
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար, վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (11)-րդ հոդվածի համաձայն տուգանվել է 877 անձ:
Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պաշտպանել հաստատված սահմանափակումները, հակառակ դեպքում կօգտագործվի օրենքով նախատեսված միջոցները:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին:
Շնչադիմակ կրելու կարգի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և տուգանքի՝ 20 լարիի չափով `վարչական օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձը տուգանվում է 2 000, իսկ իրավաբանական անձը 10 000 լարիով: Կրկնվելու դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն»,- նշված է ՆԳՆ-ն տեղեկության մեջ: