ՆԳՆ-ը արձանագրել է «կովիդ 19»-ի դեմ կարգավորումների խախտման 863 փաստ
ՆԳՆ-ը արձանագրել է «կովիդ 19»-ի դեմ կարգավորումների խախտման 863 փաստ

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, իրավապահների կողմից իրականացրած մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամում երկրի ամբողջ տարածքում արձանագրվել է հաստատված սահմանափակումների շրջանակներում գործող կարգավորումների խախտման 878 դեպք:

Նրանց հաղորդմամբ, ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (10)-րդ հոդվածի խախտման համար տուգանել է 79 ֆիզիկական անձի:

Տուգանված անձանց միջև են նաև այնպիսիները, ովքեր խախտել են ժամը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժման սահմանափակման կարգը:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար, վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (11)-րդ հոդվածի համաձայն տուգանվել է 784 անձ:

Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պաշտպանել հաստատված սահմանափակումները, հակառակ դեպքում կօգտագործվի օրենքով նախատեսված միջոցները:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին:

Շնչադիմակ կրելու կարգի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և տուգանքի՝ 20 լարիի չափով `վարչական օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:

Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձը տուգանվում է 2 000, իսկ իրավաբանական անձը 10 000 լարիով: Կրկնվելու դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն»,- նշված է ՆԳՆ-ն տեղեկության մեջ: