Խնդրում ենք Աստվածամորից, որ իր ողորմությունը պարգևի Վրաստանին. Իլիա Երկրորդ
Խնդրում ենք Աստվածամորից, որ իր ողորմությունը պարգևի Վրաստանին,- այս մասին նշել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը Սիոնիի տաճարում, քարոզի ժամանակ:
«Բոլորիդ շնորհավորում եմ այս տոնը, Մարիամոբան: Սա մեծ տոն է, երկրային կյանքի անցում դեպի հավիտենական կյանք:
Մենք ուրախ ենք, որ մեզ հետ այսօր պատարագին ներկա են գտնվել վարչապետը, Վրաստանի նախարարները, խորհրդարանի նախագահը և խորհրդարանի անդամներ: Աստվածամայրը նրանց պահապան»,- նշել է պատրիարքը:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը տոնական պատարագ է մատուցել Սիոնիի աթոռանիստ տաճարում: