Մարիամոբա - Ֆոտոշարք՝ Սիոնիի տաճարից
Մարիամոբա - Ֆոտոշարք՝ Սիոնիի տաճարից

Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Աստվածամոր ննջեցման օրը՝ Մարիամոբան:

Այս պահին, տոնի հետ կապված Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը  տոնական պատարագ է մատուցում Սիոնիի աթոռանիստ տաճարում: Պատարագն սկսվել է 10:00-ին, որի ավարտից հետո Իլիա Երկրորդը հավաքվածներին շնորհավորելու է տոնի առիթով:

Մարիամոբա տոնին նախորդում էր երկշաբաթյա պահք, որն սկսվել է օգոստոսի 14-ին և ավարտվելու է այսօր:

Քրիստոնյա աշխարհում Ամենասուրբ Երրորդությունից հետո մեծարվում է Մարիամ Աստվածամայրը:

Սիոնիի աթոռանիստ տաճարից Առաջին ալիքը 10:00-ից ներկայացնում է ուղիղ հեռարձակում: