Նախնական արդյունքներով, Դոնալդ Թրամփը առաջատարն է ԱՄՆ-ի մի քանի որոշիչ նահանգում
Նախնական արդյունքներով, Դոնալդ Թրամփը առաջատարն է ԱՄՆ-ի մի քանի որոշիչ նահանգում

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը առաջատարն է մի քանի կարևոր նահանգներում, մասնավորապես՝ Ֆլորիդայում (ընտրողների կոլեգիայի 29 ձայն), Ջորջիայում (16 ձայն), Տեխասում (38 ձայն), Օհայոյում (18 ձայն), Միչիգանում ​​(16 ձայն) և Վիսկոնսինում (10 ձայն): Համապատասխան կանխատեսումը հրապարակել է «Ֆոքս նյուսը»:

Ինչ վերաբերում է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին, ապա նա առաջատարն է՝ Փենսիլվանիայում (20 ձայն) և Հյուսիսային Կարոլինայում (15 ձայն):

Նշված նահանգներում նախագահական ընտրություններում հաղթանակը ընտրական կոլեգիայի ձայների հավասարակշռության վրա կունենա մեծ նշանակություն:

Ըստ «Ֆոքս նյուսի» ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է՝ Ալաբամայում, Օկլահոմայում, Թենեսիում, Միսիսիպիում, Կենտուկիում, Ինդիանայում, Արևմտյան Վիրջինիայում, Հարավային և Հյուսիսային Դակոտայում: Իսկ նրա դեմոկրատ մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ՝ Իլինոյսում, Վիրջինիայում, Մերիլենդում, Նյու Ջերսիում, Նյու Հեմփշիրում, Ռոդ Այլենդում, Կոնեկտիկուտում, Դելավերում, Մասաչուսեթսում, Կոլորադոյում, Նյու Յորքում և Կոլումբիայի շրջանում:

ԱՄՆ-ի արևմտյան մասում քվեարկության կարգը դեռ չի ավարտվել: Ամենից ուշ կփակվեն Ալյասկայի ընտրատեղամասերը: