ՆԱՏՕ-ն կարող է հետևել Կիպրոսի Եվրամիությանն անդամակցության մոդելին. Անդեսս Ֆոգ Ռասմուսենը հոդված է հրապարակում Վրաստանի և Ուկրաինայի մասին
Ամեն անգամ, երբ ՆԱՏՕ-ն ձեռնպահ մնաց, Ռուսաստանն առաջ մղվեց,- այս մասին նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդեսս Ֆոգ Ռասմուսենի հոդվածում, որը հրապարակվել է ՆԱՏՕ-ի 70-ամյակի կապակցությամբ:
Հոդվածում Ռասմուսենը զրուցում է Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ դաշինքի անդամների կողմից թույլ տված սխալների մասին:
Նախկին գլխավոր քարտուղարը սխալմունք է համարում 2008 թվականի ապրիլին, Բուխարեստի գագաթնաժողովում կայացված որոշումը, որի հետևանքով, Գերմանիայի և Ֆրանսիայի պնդմամբ, դաշինքը Վրաստանին և Ուկրաինային այլևս չառաջարկեց գործողությունների պլան:
«Գագաթնաժողովից մի քանի ամիս անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արձակեց Վրաստան ներխուժելու հրաման և դրանից հետո Ռուսաստանը բռնազավթեց Աբխազիան և Հարավային Օսեթիան»,- գրում է Ռասմուսենը:
Հոդվածում նշված է, որ 1999 թվականից ՆԱՏՕ-ն թեկնածու երկրներին «ՄԱՊ»-ի ծրագրի շրջանակներում, խորհուրդների և աջակցության շրջանակներում առաջարկում է պաշտոնական գործընթաց, սակայն, Ռասմուսենի հայտարարությամբ, «տարածքային վեճեր ունեցող չափանիշները ցանկացած երկրի համար անհնար են դարձնում ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Այս ամենը լավ է վերլուծում Կրեմլը և պարբերաբար «ակտիվացնու կոնֆլիկտները»:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը հիշում է նաև Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկիի զգուշացումը, որ Ռուսաստանի Վրաստանի ներխուժելու դեպքում հաջորդը Ուկրաինան էր: Սակայն վաղաժամ այս զգուշացման «կարմիր դրոշը» մատնվել է անուշադրության:
Ռասմուսենի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ի անդամները պետք է հզորացնեն ճնշումը և պատժամիջոցները Ռուսաստանի վրա՝ Դոնբասի կոնֆլիկտն ավարտելու համար, ինչպես դա ենթադրում է Մինսկի 2014 թվականի արձանագրությունը և Ռուսաստանը պետք է դուրս գա Աբխազիայի և «Հարավային Օսեթիայից»:
«ՆԱՏՕ-ն կարող է հետևել Կիպրոսի Եվրամիությանն անդամակցության մոդելին: Կիպրոսը Եվրամիության և Եվրագոտու լիիրավ անդամ է, սակայն Եվրամիության օրենսդրությունը չի գործում կղզու այն մասում, որը չի վերահսկում Կիպրոսի կառավարությունը: ՆԱՏՕ-ն պետք է ապահովի անվտանգության երաշխիքները բոլոր այն տարածքներում, որոնք մինչ այժմ վերահսկում են Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունները»,- հայտարարում է Ռասմուսենը: