ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ եկել է Վրաստանի ՆԱՏՕ-ում առաջ գնալու ժամանակը, հավատում ենք, որ ՆԱՏՕ-ին նույնքան անհրաժեշտ է Վրաստանը, որքանով մեզ է անհրաժեշտ այն. Իրակլի Ղարիբաշվիլի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ եկել է Վրաստանի ՆԱՏՕ-ում առաջ գնալու ժամանակը, հավատում ենք, որ ՆԱՏՕ-ին նույնքան անհրաժեշտ է Վրաստանը, որքանով մեզ է անհրաժեշտ այն. Իրակլի Ղարիբաշվիլի

Մենք խորապես հավատում ենք, որ Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնումը անհրաժեշտ պայման է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար, և որ ՆԱՏՕ-ն Վրաստանի կարիքն ունի այնքան, որքան մենք ունենք նրա կարիքը,- այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետը արձագանքել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հիմնադրման 72-ամյակին:

«1949 թվականի ապրիլի 4-ին, Վաշինգտոնի պայմանագրի ստորագրմամբ հիմնադրվեց Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը՝ ՆԱՏՕ-ն:

ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքում ասվում է, որ հասարակության բարեկեցությունն անհնար է պատկերացնել առանց ազատության և անվտանգության: Նրանց հավաքական ապահովումը քաղաքական և ռազմական միջոցներով կազմակերպության հիմնական նպատակն է:

ՆԱՏՕ-ին անդամակցելը, Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առաջնահերթությունն է, հիմնված է լայն հասարակական և քաղաքական կոնսենսուսի վրա, ինչը ամրագրված է Սահմանադրության մեջ:

Դաշինքի հետ համագործակցությամբ, Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման և իր ռազմական ենթակառուցվածքների բարելավման գործում:

Մեր կառավարությունը այս համագործակցությունը, որը հիմնված է սկզբունքին՝ «Ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և շատ Վրաստան ՆԱՏՕ-ում», էլ ավելի է խորացրել և ամրապնդել:

Այսօր, Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ, ամենահուսալի գործընկերներից է: Մեր զինված ուժերը մեծ արհեստավարժությամբ և նվիրվածությամբ են մասնակցում խաղաղապահ գործողություններին ՝ լինի դա Աֆղանստանում ՆԱՏՕ-ի աջակցության առաքելությունը, թե Կենտրոնական Աֆրիկայում և Մալիում Եվրամիության  առաքելությունները:

Մենք պատրաստ ենք ամբողջությամբ կիսել հավաքական պաշտպանության պատասխանատվությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ եկել է Վրաստանի ՆԱՏՕ-ում առաջ գնալու ժամանակը:

Մենք խորապես հավատում ենք, որ Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնումը անհրաժեշտ պայման է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար, և որ ՆԱՏՕ-ն Վրաստանի կարիքն ունի այնքան, որքան մենք ունենք նրա կարիքը»,- գրել է Ղարիբաշվիլին «Ֆեյսբուքում»: