Այսօր առավոտյան ստացած լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն, Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղի չորս բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Երեք անձի կենսաբանական նմուշները համավարակաբանները գյուղում վերցրել են երեկ, իսկ մեկը օրեր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց:
Հետևաբար, նրանց վարակման աղբյուրը հայտնի է, նրանք մինչ այժմ հաստատված դեպքի շփումներն են:
Ընդհանուր առմամբ լաբորատորիա էր ուղարկվել 97 նմուշ, այստեղից 88 նմուշ վերցվել էր Մուշևանի գյուղից, իսկ 9-ը Բոլնիսիից:
Այս պահին Մուշևանիում հաստատված է կորոնավիրուսով վարակման 54 դեպք: Գյուղում ապրիլի 25-ից գործում է խիստ կարանտինային ռեժիմ:
Նշենք, որ Բոլնիսիում գրանցված է կորոնավիրուսի 160 դեպք, այստեղից 66 մարդ ապաքինվել է, իսկ երեքը մահացել: