Մուշավանի գյուղում ընթանում է կորոնավիրուսով վարակվածների շփումների հետազոտումը
Բոլնիսի մունիցիպալիտետի Մուշավանի գյուղում ընթանում է կորոնավիրուսով վարակվածների շփումների հետազոտումը:
Րոպեներ առաջ Մուշավանի գյուղ են ժամանել Լուգարի լաբորատորիայի մի խումբ և Բոլնիսի հասարակական-առողջապահական կենտրոնի վարակաբանները:
Բժիշկները կենսաբանական նմուշներ են վերցնելու կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփում ունեցողներից, ինչից հետո PCR մեթոդով կարվի լաբորատոր հետազոտություն: Պատասխանները, հավանաբար, հայտնի կդառնա վաղը:
Նախօրեին մի քանի ժամվա ընթացքում ստուգվել են շփումները: Համաճարակաբանների խոսքով, բժիշկների աշխատանքի գործընթացում որևէ հետաձգում կամ խոչընդոտ չի նկատվում:
Մուշավան գյուղում մինչ այժմ բացահայտվել է 20 դեպք:
Այն բանից հետո, երբ Մուշավան գյուղում կորոնավիրուսի մոտ տասը դեպք հաստատվեց, գյուղի մուտքի մոտ ապրիլի 25-ից խստացվեց նորմաները և գյուղի մուտքի մոտ տեղակայվեց լրացուցիչ հսկիչ անցակետ: