Մթածմինդայում հաշվել են ընտրատեղամասերի ձայները, երկրորդ փուլն անցկացվելու է Վլադիմիր Կախիձեի և Շալվա Շավգուլիձեի միջև
Մթածմինդայում հաշվել են ընտրատեղամասերի ձայները, երկրորդ փուլն անցկացվելու է Վլադիմիր Կախիձեի և Շալվա Շավգուլիձեի միջև

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Մթածմինդայի #1 ընտրատարածքում հաշվել են բոլոր 31 ընտրատեղամասերի ձայները:

Նշված տեղամասերի տվյալներով, Մթածմինդայի մեծամասնական տարածքում անցկացվելու է երկրորդ փուլ «Վրացական երազանքի» թեկնածու Վլադիմիր Կախիձեի և «Եվրոպական Վրաստանի» և «Ազատ ժողովրդավարների թեկնածու Շալվա Շավգուլիձեի միջև:

Բոլոր ընտրատեղամասերի ձայները հաշվի առնելուց հետո, կառավարող թիմի թեկնածու Վլադիմիր Կախաձեն ստացել է ձայների 41 տոկոսը (6036 ձայն), իսկ «Եվրոպական Վրաստանի» և «Ազատ ժողովրդավարների» թեկնածու Շալվա Շավգուլիձեն՝ 36.83 տոկոս (5422):