Մթածմինդայի ընտրատարածքում միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլը դիտորդելու է 52 տեղի և 7 միջազգային կազմակերպություն
Մթածմինդայի ընտրատարածքում միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլը դիտորդելու է 52 տեղի և 7 միջազգային կազմակերպություն

Հունիսի 9-ին, Թբիլիսիում, N1 մեծամասնական ընտրատարածքում անցկացվելու է Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլը:

Ինչպես հայտարարել են ԿԸՀ-ում, ընտրություններն անցկացնելու համար պատրաստ են բոլոր 31 ընտրատեղամասերը, որտեղ գրանցված է ընդհանուր 43 909 ընտրող:

Հունիսի 9-ին ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու. N13 Շալվա Թադումաձեն և N41 Վլադիմիր Կախաձեն:

Հունիսի 9-ի ընտրություններին գրանցված է 52 տեղի դիտորդ կազմակերպությա 5 169 և 7 միջազգային կազմակերպության 53 դիտորդ: