Մոսկվայում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 41 պացիենտ: Այս մասին հայտարարություն է արվել ինֆեկցիոն հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Նրանց փոխանցմամբ, զոհերի տարիքը 34-ից մինչև 92 տարեկան է:
Օպերատիվ շտաբում հայտարարել են, որ մահացածների մեծ մասն ունեցել են խրոնիկ հիվանդություններ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված է 68 622 մարդ, մահացել է 615-ը, ապաքինվել է 5568 մարդ: