Մոսկվայում, տաճարներ այցելելու համար սահմանված արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 28-ը
Մոսկվայում, տաճարներ այցելելու համար սահմանված արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 28-ը

Մոսկվայում, տաճարներ այցելելու համար սահմանված արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 28-ը,- այս մասին ասվում է Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ:

«Ռուսաստանի պատրիարքի որոշմամբ, մինչև ապրիլի 28-ը Մոսկվայի և Մոսկվայի նահանգի տաճարներում պատարագներ կանցկացնեն հոգևորական անձինք»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Մոսկվայի նահանգի տաճարներում ապրիլի 13-ից մինչև ապրիլի 19-ը պատարագներն անցկացվել են առանց հավատացյալների:

Ռուսաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 47 000-ը: Մահացել է 405 մարդ: