Մոսկվայում կորոնավիրուսից զոհվել է առաջին երկու պացիենտը:
Մահացածները 88 և 73 տարեկան էին, ովքեր ունեին թոքաբորբ և այլ հիվանդություններ:
Ռուսաստանում, վերջին 24 ժամում գրանցվել է «COVID-19»-ի 163 նոր դեպք: Ընդհանուր, Ռուսաստանում գրանցված է կորոնավիրուսի 658 դեպք, այստեղից 410-ը՝ Մոսկվայում:
Բացի այդ, մարտի 19-ին մահացել էր կորոնավիրուսով վարակված կին, ում մահվան պատճառ էր անվանվել թրոմբը: