Մոսկայում կորոնավիրուսից քահանա է մահացել
Մոսկայում կորոնավիրուսից քահանա է մահացել

Մոսկայում, կորոնավիրուսից մահացել է Էլոխովի աթոռանիստ տաճարի առաջնորդը:

Ինչպես նշված է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու հայտարարության մեջ, Ալեքսանր Ագեյկին ավագ քահանան մահացել է կորոնավիրուսից բխած բարդությունների պատճառով:

Ավագ քահանան 48 տարեկան էր: Նա Էլոխովի աթոռանիստ տաճարի առաջնորդն էր 2013 թվականից ի վեր:

Ռուսաստանում, պաշտոնական տվյալներով, արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան 52 700 դեպք, մահացել է 456 մարդ: