Մոլդովայում արգելվել է ինքնաթիռով ժամանած արտասահմանի քաղաքացիների մուտքը երկիր
Մոլդովայում արգելվել է ինքնաթիռով ժամանած արտասահմանի քաղաքացիների մուտքը երկիր:
Սահմանափակումը գործարկվել է մարտի 10-ին և վերաբերում է այն պետություններից Մոլդովա այցելելուն, որտեղ գրանցվել է նոր կորոնավիրուսը: Բացառություն են կազմում միայն Մոլդովայի քաղաքացիները:
Ինչպես հայտարարել է Մոլդվոայի վարչապետ Յոն Կիկուն, կառավարությունը չի կարող ամբողջությամբ արգելել չվերթները:
Մոլդովայում կորոնավիրուսով վարակվելու դեպք դեռևս չի գրանցվել:
Բացի այդ, մարտի 9-ին Մոլդովան դադարեցրել էր չվերթներն Իտալիայի ուղղությամբ: