Մինչև սեպտեմբերի 13-ը կրկին սահմանափակ կլինի հասարակական տրանսպորտի տեղաշարժը
Սեպտեմբերի 4-ից հասարակական տրանսպորտի երթևեկությունը չի վերսկսվի: Այս մասին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:
Նրա խոսքով, խորհրդի նիստում, երկրում համավարակաբանական իրավիճակից ելնելով, հասարակական տրանսպորտի երթևեկության վերականգնումը նպատակահարմար չի համարվել:
Ղիբրաձեի խոսքով `քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի մինչև սեպտեմբերի 13-ը:
Միևնույն ժամանակ, քաղաքային տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումը սահմանվել է օգոստոսի 14-ին: