Միջազգային փորձագետները կոչ են անում ՆԱՏՕ-ին, որքան հնարավոր է արագ փոխանցեն Վրաստանին և ՈՒկրաինային անդամության գործողությունների ծրագիրը
Միջազգային փորձագետները կոչ են անում ՆԱՏՕ-ին, որքան հնարավոր է արագ փոխանցեն Վրաստանին և ՈՒկրաինային անդամության գործողությունների ծրագիրը

Միջազգային փորձագետները կոչ են անում ՆԱՏՕ-ին, որքան հնարավոր է արագ փոխանցեն Վրաստանին և ՈՒկրաինային անդամության գործողությունների ծրագիրը (MAP):

Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Լվովի միջազգային համաժողովի ավարտին ընդունված բանաձևում ասվում է, որ «ՆԱՏՕ-ն հնարավորինս արագ պետք է ներկայացնի Վրաստանին և Ուկրաինային անդամակցության իրատեսական գործողությունների ծրագիրը, Բուխարեստի 2008 թվականի գագաթնաժողովի ընդունած որոշման համապատասխան»:

Փորձագետները մեկ անգամ ևս ընդգծել են, տրանսատլանտյան անվտանգության Սև ծովի տարածաշրջանի կարևորությունը, իսկ Ռուսաստանի կողմից գալիք ագրեսիան անվանվել է հիմնական վտանգ:

Բանաձևում նշվում է նաև, որ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, ինչը Մոսկվան արեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում, իսկ Սև ծովը վերածեց Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ցատկահարթակ, ինչը, ըստ նրանց, հնարավոր դարձավ Ղրիմի բռնազավթմամբ:

Փորձագետները մտավախություն ունեն, որ տարածաշրջանի նկատմամբ ՆԱՏՕ-ի ռազմավարության բացակայությունը ստեղծում է վակուում, որը Ռուսաստանը կարող է հեշտությամբ լրացնել:

Նրանց խոսքով ՝ ՆԱՏՕ-ն ցանկանում է մշակել միասնական ծրագիր, հարավ-արևելյան թևը ուժեղացնելու համար, որն իր մեջ ներառում է Բալթյան երկրները, Սև ծովը և Միջերկրական ծովը:

Փորձագետները ՆԱՏՕ-ին խորհուրդ են տալիս նաև ձեռնարկել կոնկրետ քայլեր: Պետք է արգելել բռնազավթված Ղրիմից նավերի մուտքը եվրոպական և արևմտյան բոլոր երկրների նավահանգիստներ, իսկ գերմանական և ամերիկյան նավերը պետք է մշտապես տեղակայվեն Սև ծովում: Տարածաշրջանում պետք է ստեղծվի նաև ուսումնական բազա, որտեղ Սևծովյան տարածաշրջանի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինվորականները պարբերաբար վարժանքներ կանցկացնեն:

Բանաձևին աջակցել են 17 փորձագետներ: Նրանց թվում էին ամերիկացի գեներալ Բեն Հոջեսը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Իգոր Վորոնչենկոն: