Բիձինա Իվանիշվիլ. Վրաստանը ղեկավարում է պրոֆեսիոնալների միասնական թիմը, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը, անհնար է իշխանություն փոխել չգնահատված «նացիոնալների » և «Էն Ջէ Օ»-ների ձեռքով
Բիձինա Իվանիշվիլ. Վրաստանը ղեկավարում է պրոֆեսիոնալների միասնական թիմը, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը, անհնար է իշխանություն փոխել չգնահատված «նացիոնալների » և «Էն Ջէ Օ»-ների ձեռքով

«Վրաստանը ղեկավարում է պրոֆեսիոնալների միասնական թիմը, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը, անհնար է իշխանություն փոխել չգնահատված «նացիոնալների » և «Էն Ջէ Օ»-ների ձեռքով»,- այս մասին համընդհանուր-հանրային հանդիպմանը ելույթի ժամանակ ասաց «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Նրա խոսքով, դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր զգոնությունը և չհոգանք Վրաստանի ինքնիշխանության երկարաժամկետ երաշխիք ստեղծելու մասին։

«Այսօրվա Վրաստանը ոչ Շևարդնաձեի, ոչ էլ Յանուկովիչի Ուկրաինան է։ Վրաստանը ղեկավարում է պրոֆեսիոնալների միասնական թիմը, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը, անհնար է իշխանություն փոխել չգնահատված «նացիոնալների » և «Էն Ջէ Օ»-ների ձեռքով։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր զգոնությունը և չհոգանք Վրաստանի ինքնիշխանության երկարաժամկետ երաշխիք ստեղծելու մասին։ Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ծառայում է Վրաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։ Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ թիմը հետ վերցրեց օրենքը նախորդ տարի և ինչո՞ւ ենք այն առաջ բերել այս տարի։ Նախորդ տարի օրենքը հետ կանչելու երկու հիմնական օբյեկտիվ պատճառ կար. նախ՝ անցյալ տարի հաջողվեց ու մոլորության մեջ գցեցին հանրության մի ստվար զանգված։ Ուստի մեր պարտքն էր հաշվի առնել խաբված համաքաղաքացիների անհանգստությունը։ Երկրորդ՝ մենք պետք է հոգ տանենք մեր երկրի քաղաքական կայունության մասին, որը կարող էր դժվարություններ առաջացնել։ Այս տարի իրավիճակն արմատապես այլ է. «Ազգայնականներն» ու նրանց տերերն այլևս չէին կարող խաբել ժողովրդին և այսօր հասարակության մեծ մասը վճռականորեն պաշտպանում է «Էն Ջէ Օ»-ների թափանցիկութան պահանջը։ Բացի այդ, այսօր մենք ունենք լիարժեք ռեսուրսներ՝ առանց պետության կայունությանը վնասելու թափանցիկության մասին օրենք ընդունելու և երկիրն առաջ տանելու։ Ճիշտ ժամանակին ճիշտ քայլ անելը քաղաքականության գերագույն արվեստն է: Իմ քաղաքական անցյալն ինձ թույլ է տալիս ապացուցել, որ որպես քաղաքական առաջնորդ՝ ես կարող եմ շատ լավ հաշվարկել նման քայլերը»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։