Միացյալ նահանգները չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանում անցկացված «ընտրությունները» և դրա արդյունքները
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը արձագանքում է օկուպացված Ցխինվալիի շրջանում անցկացված «խորհրդարանական ընտրություններին»:
Ինչպես նշված է հայտարարությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ճանաչում «խորհրդարանական ընտրությունները» որոնք Վրաստանի Հարավային Օսեթիայի շրջանում անցկացվել են հունիսի 9-ին և չի ճանաչում նաև դրա արդյունքները:
«Մեր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ ակնհայտ է. Այս շրջանները Վրաստանի անբաժան մասն են: Ընդգծում ենք մեր կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններո:մ Մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանին, կատարել 2008 թվականի Հրադադարի մասին պայմանագրով ստանձնած բոլոր պարտականությունները»,- նշված է դեսպանության հայտարարությունում:
«Ընտրությունների» մասին երեկ հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, օկուպացված տարածքներում անցկացված ցանկացած «ընտրություններ» անօրեն են և չեն կարող տալ որևէ իրավական արդյունք, հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին: