Մեզ մոտ արհեստական շնչառության սարքը օգտագործելու անհրաժեշտություն չի եղել, սակայն ունենք սարքերի բավարար քանակություն. Էկատերինե Տիկարաձե
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, այս փուլում բավարար են ինչպես արհեստական շնչառության սարքերի, այնպես էլ բուժաշխատողների քանակը, ովքեր բուժում են ստացիոնարում գտնվող հիվանդներին:
Ինչպես Տիկարաձեն հայտարարել է կառավարության գրասենյակում մարզպետների հետ հանդիպումից հետո, արդեն պատրաստ է 150 արհեստական շնչառության սարք, որոնք կօգտագործվեն անհրաժեշտության դեպքում:
«Մեզ մոտ արհեստական շնչառության սարքերի օգտագործման անհրաժեշտություն դեռ.ս չի եղել, սակայն բոլոր հիվանդանոցներում մենք այդ սարքերը բերել ենք պատրաստության: Ցանկանում եմ վստահեցնել բնակչությանը, որ այս փուլում մենք այդպիսի լուրջ հիվանդ չունենք, որին անհրաժեշտ է արհեստական շնչառության սարքը: Չնայած դրան, մենք պատրաստել ենք 150 սարք»,- ասել է Տիկարաձեն: