«Մետեխի» հյուրանոցի բակում բանվորի մահանալու փաստի առնչությամբ քաղաքապետարանը տարածել է հայտարարություն
«Մետեխի» հյուրանոցի բակում բանվորի մահանալու փաստի առնչությամբ քաղաքապետարանը տարածել է հայտարարություն

Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկման քաղաքացիական ծառայությունը Քեթևան Ծամեբուլիի պողոտայում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ կուսումնասիրի շինարարական օբյեկտը:

Քաղաքապետարանի տեղեկությամբ, դեպքի վայրում էր գտնվում վերահսկման ծառայության ղեկավար Գիորգի Բագրատիոնին:

Նրանց տեղեկությամբ, Քեթևան Ծամեբուլիի պողոտայում, «Մետեխի» հյուրանոցում բակում շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել է մեկ բանվոր, իսկ մյուսը կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Նախնական տեղեկությամբ, վերամբարձ կռունկը շրջվել է գլխիվայր:

Նշված փաստի կապակցությամբ ընթանում է հետաքննություն:

 

Թողնել մեկնաբանություն