Մետեխի գյուղի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Վարակակիր կինը Հանրապետական հիվանդանոցի աշխատակից է
Մետեխի գյուղի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Վարակակիր կինը Հանրապետական հիվանդանոցի աշխատակից է

Կասպի մունիցիպալիտետի Մետեխի գյուղի բնակչի մոտ աշխտորոշվել է կորոնավիրուս:

Նշված փաստը հաստատում է Մեթեխի գյուղում Կասպիի մունիցիպալիտետի ներկայացուցիչ Սոսո Մարղիշվիլին:

Միջին հասակի կինը Հանրապետական հիվանդանոցում աշխատում էր որպես մայրապետ:

Վերջինս պատկանում է Հանրապետական հիվանդանոցի բուժքրոջ այսպես կոչված կլաստերին, ով ինքնամեկուսացել էր Թբիլիսիում:

Հենց Թբիլիսիում են նրան անցկացրել կորոնավիրուսային թեստ:

Սոսո Մարղիշվիլու խոսքով, այս պահին համաճարակաբաններն աշխատում են Մետեխի գյուղում վարակված կնոջ ընտանիքում, քանի որ կինը նախքան ինքնամեկուսացմանը եղել է տանը:

Այս պահի դրությամբ ընտանիքի անդամներն արդեն ինքնամեկուսացված են:

 

Հեղինակ՝  Անժելլա ՍԱՐՈՅԱՆ