Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանությունը Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար տարածում է հայտարարություն
Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանությունը Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար տարածում է հայտարարություն
«Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, դեկտեմբերի 20-ից Լոնդոնում, ինչպես նաև Անգլիայի հարավ-արևելքում և արևելյան որոշ հատվածներում, գործի է դրվել այսպես կոչված կովիդ-տագնապի նոր, չորրորդ մակարդակի՝ Tier Four համակարգը, որը նախատեսում է հետևյալը.
Նշված շրջաններում ապրող մարդիկ պետք է մնան տանը: Բացառություն է կազմում կրթության և աշխատանքի գնալը.
Հյուրընկալության ոլորտը փակ է.
Աշխատել տանից, որտեղ հնարավոր է.
Փակ են բոլոր առևտրի օբյեկտները և ուսումնական հաստատությունները, ինչպես նաև փակվում են հանգստի գոտիները.
Անձը չպետք է լքի կովիդ-տագնապի չորրորդ գոտին, որտեղ սահմանափակումներ են գործում և չպետք է ճանապարհորդի նշված գոտուց դուրս.
Նշված տարածքում ապրող մարդկանց Սուրբ Ծննդյան տոներին, արգելվում է մյուս երեք մակարդակի համակարգի շրջանակներում բնակվող ընտանիքի և այսպես կոչված աջակցության շրջանի անդամների տեսակցելը.
Այս սահմանափակումների պահպանելու / փոխելու հարցը կքննարկվի դեկտեմբերի 30-ին», – ասվում է դեսպանության հայտարարության մեջ: