Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացած բժիշկների ընտանիքներին կվճարեն 60 հազար ֆունտ ստեռլինգ
Կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ մահացածների բժիշկների ընտանիքներին Մեծ Բրիտանիայի իշխանությունը կվճարի 60 հազար ֆունտ ստեռլինգ (75 հազար դոլլար):
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը՝ մամլո ասուլիսին:
Բրիտանիայում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 21 հազարը: Զոհերի թվում է առողջապահության ոլորտի 98 աշխատակից:
Դրամական փոխհատուցում կստանան այն բժիշկների ընտանիքները, ովքեր մահացել են աշխատանքի կատարման ժամանակ վարակվելու հետևանքով: