Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 52 618 նոր դեպք, մահացել է 1 162 պացիենտ
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսը հաստատվել է 52 618 մարդու մոտ: Համապատասխան տվյալները տարածում է «Ռոյտերը»՝ հիմնվելով վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությանը:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է 1 116 վարակակիր:
Բորիս Ջոնսոնի հայտարարությամբ, այս պահին երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մինչև 1,5 միլիոն մարդ:
Միացյալ Թագավորությունում համավարակի զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 78 հազարը:
Համավարակի սկզբից առ այսօր, Միացյալ Թագավորությունում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան երկու միլիոն 889 հազար դեպք: