Մեծ Բրիտանիայի բնակչությունը կարող է առցանց պատվիրել կորոնավիրուսի թեստ
Մեծ Բրիտանիայի բնակչությունը կարող է առցանց պատվիրել կորոնավիրուսի թեստ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսի թեստերի մատակարարման նպատակով ստեղծել է առցանց համակարգ:

Բրիտանիայում կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձինք կարող են, թեստը պատվիրել առցանց: Կայքէջում մեծ պահանջարկի պատճառով, բացվելուց երկու ժամ անց համակարգը ժամանակավորապես փակվեց, սակայն Բրիտանիայի բնակչությունը կարողացել է պատվիրել մոտ 20 000 թեստ: Թեստերի այժմյան ռեսուրսներով, Բրիտանիան այս մեթոդով կարող է տրամադրել օրական 20 000 թեստ: