Մեծ Բրիտանիայի առողջապահության քարտուղարը հայտարարում է, որ «կովիդ 19»-ի նոր տեսակը այս պահին վերահսկողության չի ենթարկվում
Մեծ Բրիտանիայի առողջապահության քարտուղարը հայտարարում է, որ «կովիդ 19»-ի նոր տեսակը այս պահին վերահսկողության չի ենթարկվում

«Կովիդ 19»-ի նոր տեսակը «վերահսկողությունից դուրս է»,- այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության քարտուղար, Մեթ Հենքոկը:

Հենքոկի խոսքով, վարակի նոր տեսակը տարածվում են համեմատաբար արագ, չնայած ավելի վտանգավոր չէ:

«Մենք դա անպայման պետք է վերահսկենք: Դրան հասնելու միակ միջոցը սոցիալական շփումների սահմանափակումն է, և այնտեղ, որտեղ կիրառվում է  սահմանափակումների չորրորդ մակարդակը, բոլորը պետք է վարվեն այնպես, կարծես արդեն վարակված են: Միայն այս կերպ մենք կարող ենք վերահսկել վարակը և պաշտպանել մարդկանց»,- հայտարարել է Հենքոկը:

Այնուամենայնիվ, ըստ երկրի առողջապահության նախարարի, ելնելով այն բանից, որ «կովիդ 19»-ի նոր տեսակը ավելի արագ է տարածվում, նրա վերահսկումը դժվար կլինի մինչև պատվաստանյութի ընդունումը: