Մեստիայում հետազոտված 500 հոգուց ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Մեստիայում հետազոտված 500 հոգուց ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը Մեստիայից:
Խոսքը վերաբերում է Մեստիայից երեկ ուղարկված 500 թեստին: Այսօր հետազոտության է ուղարկվել ևս 400 թեստ:
Ընդհանուր, Մեստիայի մունիցիպալիտետում հետազոտել են 3121 անձի կենսաբանական նմուշ: Ամբողջ մունիցիպալիտետում աշխատում է համաճարակաբանների 10 խումբ:
Զուգահեռաբար, շարունակվում է ջերմաչափումը և «PCR» հետազոտությունը: