Մեստիայում հետազոտված 246 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Մեստիայի մունիցիպալիտետում վերցված 246 նմուշներից բոլորի պատասխանները բացասական են: Համապատասխանաբար, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Երեկ համաճարակաբաններն աշխատում էին ողջ մունիցիպալիտետի մասշտաբով, կենսաբանական նմուշ են վերցրել ևս 142 անձանցից:
Նմուշները լաբորատորիա են ուղարկվել և դրանց պատասխանները հայտնի կդառնան օրվա երկրորդ կեսին:
Մեստիայի մունիցիպալիտետում փակման օրից հետազոտվել է 4000 մարդ:
«Լենջերիի» կլաստերում հաստատվել է 47 դեպք, նրանցից 33-ը Մեստիայում, իսկ 14-ի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել այն բանից հետո, ինչ նա լքել է մունիցիպալիտետը: