Մերձավոր Արևելքի երկրները կորոնավիրուսի հետ կապված բավականաչափ տեղեկություն չեն փոխանցում ԱՀԿ-ին
Մերձավոր Արևելքի երկրները կորոնավիրուսի հետ կապված բավականաչափ չեն հաղորդակցվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ,- այս մասին հայտարարել է կազմակերպության արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանի ղեկավարը:
Նրա խոսքով, Մերձավոր Արևելքի երկրները նոր տիպի կորոնավիրուսի առանձին դեպքերի մասին բավականաչափ տեղեկություն չեն փոխանցում:
Ինչպես հայտարարել է Ահմեդ ալ-Մանդհարին, տարածաշրջանում գրանցվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նկատմամբ անհավասար մոտեցում:
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման ամենածանր վիճակում է Իրանը, որտեղ այս պահի դրությամբ գրանցվում է կորոնավիրուսով վարակվելու 16 169 դեպք, զոհվել է 988 մարդ, ապաքինվել՝ 5389-ը: