Մեր երկիրը երբեք չի հաշտվի Աբխազիայի ու Հարավային Օսիայի բռնազավթման հետ, Վրաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար հիմնովի կարևոր են. Լիտվայի նախագահ
Մեր երկիրը երբեք չի հաշտվի Աբխազիայի ու Հարավային Օսիայի բռնազավթման հետ, Վրաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար հիմնովի կարևոր են. Լիտվայի նախագահ

Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդան Վրաստանին շնորհավորում է Անկախության օրվա առթիվ:

Նրա խոսքով, Լիտվան հարգում է վրաց ժողովրդի վճռական որոշումը, ստեղծել ժողովրդավարական, զարգացած և անվտանգ եվրոպական երկիր:

Ըստ Գիտանաս Նաուսեդայի, Լիտվան վճռականորեն սատարում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումներին:

«Հարգելի վրացի ընկերներ: Հարյուր երեք տարի առաջ Լիտվան և Վրաստանը ներկայացնում էին երկու ազգեր, որոնք պայքարում էին իրենց պետականության վերականգնման համար, և չնայած այն ժամանակ մենք քիչ շփումներ ունեինք, մեր տրամադրությունը միասնական էր ազատության մեծ պայքարում: Անցել է ավելի քան մեկ դար, և մեր պետություններն ավելի ու ավելի են ուժեղանում: Ազատությամբ միավորված, մենք անընդհատ մերձենում ենք միմյանց: Լիտվան հարգում է վրաց ժողովրդի վճռականությունը ժողովրդավարական, զարգացած և անվտանգ եվրոպական երկիր ստեղծելու հարցում:

Մենք նաև հստակորեն աջակցում ենք Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձեր ձգտմանը: Ձեր հաջողությունը կլինի նաև մեր հաջողությունը:

Իմ երկիրը երբեք չի ընդունի Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի օկուպացիան:

Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մեզ համար սկզբունքորեն կարևոր են: Այսօր ես շատ ուրախ եմ տեսնել, որ վրաց ժողովուրդը հպարտ է իր երկրով, պատմությամբ և մշակույթով: Լիտվացի ժողովրդի անունից ես ձեզ ամենալավ տրամադրությունն ու մաղթանքներն եմ հղում: Շնորհավոր անկախության օրը՝ Վրաստան», – հայտարարել է Լիտվայի նախագահը տեսաուղերձում: