Բռնի քաղաքական առճակատումը պետք է տեղ տա երկխոսությանը, բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է համախմբվեն Վրաստանի շահերի համար. Լիտվայի նախագահ

23:12, 01.03.2021

Բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է համախմբվեն Վրաստանի շահերի համար, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

«Ես սատարում եմ Եվրոպական խորհրդի նախագահի առաքելությանը Վրաստանում: Հիմա միջնորդության ժամանակն է: Դաժան քաղաքական առճակատումը պետք է ճանապարհ բացի երկխոսության համար: Բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է միավորվեն հանուն Վրաստանի շահերի»,- գրել է Գիտանաս Նաուսեդան:

Նմանատիպ