Մենք հեռու չենք համընդհանուր կարանտինից, դա կախված է հասարակության պահվածքից և վերաբերմունքից. Դիմիտրի Խունդաձե
«Խուճապի պատճառ չկա, բայց մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դեպքերի քանակը չավելանա», – ասաց խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Դիմիտրի Խունդաձեն:
Ըստ նրա, այս հարցում շատ կարևոր է, որ հասարակությունը ադեկվատ վերաբերմունք ունենա ստեղծված իրավիճակի նկատմամբ:
«Չնայած նրան, որ մենք նախաճգնաժամային փուլում ենք և շուտով կմտնենք ճգնաժամի փուլ, իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, խուճապի պատճառ չկա, բայց մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի խուսափենք վարակվածների ընդհանուր թվի աճից, որպեսզի այդ բեռը հետագայում չգերազանցի մեր առողջապահության համակարգի հնարավորոթյունները: Իհարկե, այստեղ կարևոր է հասարակության վերաբերմունքը: Տանը մնալով հասարակաությունը մեզ կաջակցի, որպեսզի ճիշտ վարենք գործընթացները: Եթե նրանք փողոցում ակտիվ տեղաշարժվեն՝ առանց խիստ անհրաժեշտության, ապա նրանք մեծապես կխոչընդոտեն գործընթացին ղեկավարմանը և կնպաստեն զանգվածային տարածումը», – ասաց պատգամավորը:
Հակառակ դեպքում, ինչպես ասաց Խունդաձեն, համընդհանուր կարանտինի անհրաժեշտություն կլինի: